Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրիի դպրոցներից մեկում բացվեց ապրիլի 4-ին զոհված Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գյումրիում դպրոցներում դասասենյակներ են անվանակոչվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների ու սպաների  անուններով: Գյումրու թիվ 7-րդ դպրոցում հունիսի 10-ին բացվեց Թալիշում նահատակված Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակ: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը նշեց, որ թեեւ Գևորգն այս դպրոցում չի սովորել, մեծացել է Ռո ւսաստանի Դաշնությունում, սակայն նա ազգային հերոս է ու նրա անվան դասասենյակներ պիտի բացվեն ամենուր: «Երանի այն սերնդին, երանի այն ազգին, որն ունի Գևորգ Վարդանյան: Լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հեռավոր Ալթայում, սակայն պատմական հայրենիքից հոգեւոր պորտալարը չկտրած Գևորգ Վարդանյանը սրտի կանչով զգալով, որ հայրենիքն իր կարիքն ունի, եկավ Հայաստան: Եկավ ու երդվեց, որ պիտի պաշտպանի հայոց սահմանները, երդվեց ու պաշտպանեց, պաշտպանեց ու անմահացավ»,-իր խոսքում նշեց Գագիկ Կարապետյանը:Հերոսի անվան դասասենյակը բացելու պատիվը վստահվեց Գևորգի հայրիկին: Դասասենյակում հատուկ անկյուն կա, որը հիշեցնում է Գևորգի մասին՝ լուսանկարներ, պատվոգրեր ու մեդալներ:1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում ծնված Գևորգ Վարդանյանի ընտանիքը տեղափոխվել է բնակության Ալթայի երկրամաս, երբ նա դեռ 5 տարեկան էր:

Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ, այնուհետ ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը: Երկու տարի սովորելով քոլեջում ու կիսատ թողնելով՝ 2015 թվականի հունվարին վերադարձել է հայրենիք իր պարտքը կատարելու: Զոհվել է ապրիլի 4-ին ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում: Հայրը մտահոգվել է, թե ռուսական միջավայրում մեծացած իր որդին ինչպես պիտի հարմարվի Հայաստանի բանակային կյանքին: Բայց կարճ ժամանակ անց՝ իմացել է, որ Գևորգը շատ լավ է զգում իրեն: Նույնիսկ հայերեն տառերը չիմանալով՝ խնդրել է զինվորական երդումն ու կանոնադրությունը ռուսերեն տա ռերով,բայց հայերեն բառերով իր համար գրեն, որպեսզի ինքը հայերեն երդվի: Ռուսական քոլեջում, երբ ուսանողներին հանձնարարել են որեւէ խնդրի շուրջ վերլուծություն գրել, Գևորգ Վարդանյանն ասել. «Ես հայ եմ, ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը, ու իր աշխատանքը գրել է այդ թեմայով:

Գևորգի ծառայության ամբողջ ընթացքում նրա ծնողները Հայաստանում չեն եղել,հետը խոսել են ապրիլի 3-ի երեկոյան: Նա հանգստացրել է ծնողներին՝ ասելով. «Մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, քաշելով առաջ ենք գնում« սրանք ո՞վ են, որ մեր հողերին հասնեն,այս կռիվը մեր մայրերի ու քույրերի համար է»: Գևրոգ Վարդանյանը ԼՂՀ նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության» մեդալներով:Գևորգի ծնողները որոշել են՝ վերադառնում են հայրենիք, այն հողին ու ջրին, որի համար իրենց որդին զոհվեց ու որտեղ հանգչում է: Ավելին, Գյումրիում արդեն կա Գևորգի գործի շարունակողը՝  Գյումրիում ծննդատանը օրերս լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին Մկրտչյանները կոչեցին Գևորգի անունով:

Արմենուհի Մխոյան

Փաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել