Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը. ԿԸՀ
ՔԱՂԱՔԱԿԱՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Past.am-ին տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 28-ին, տարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են Էդվին Թադևոսյանը, երկու Արթուր Հարությունյանները, Վահագն Գևորգյանը և նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս ընտրություններում սատարում են Վահագն Գևորգյանին, ում նաև աջակցում է Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



