Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական «տոնավաճառ». բախումը լինելու է իշխանական դաշտում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում ամենայն հավանականությամբ կընթանա երկշերտ դիմակայությամբ: Առաջին շերտում կլինի դեմի եւ կողմի, այսպես ասած, քաղաքական դիմակայությունը. մի կողմում՝ իշխանությունները եւ մյուս կողմում՝ ոչ իշխանական ուժերի նոր փաթեթավորումը: Սակայն առանցքային դիմակայությունը, անկասկած, կլինի իշխանության ներսում, որտեղ արդեն շատ երկար ժամանակ առկա է շահերի լուրջ բախում: Այդ բախումը անխուսափելիորեն տեղափոխվելու է սահմանադրական բարեփոխումների դաշտ եւ ընթանալու է այդ գործընթացի տիրույթում:

Իսկ ահա կողմ-դեմ, այսպես ասած, քաղաքական հակադրությունը ընդամենը լինելու է ներիշխանական հակադրությունը «քամուց պաշտպանող» ծածկը, որի տակ իշխանության ներսում տարբեր թեւերը կպարզեն իրենց հարաբերությունները: Ըստ որում, այդ թեւերից մեկը կամ մի քանիսը անպայմանորեն մասնակցություն կունենան նաեւ ոչ իշխանական նոր փաթեթավորման մեջ՝ այդ փաթեթավորումը կամ այդ շերտը վերահսկողության տակ պահելու համար:

Ներիշխանական դիմակայության արդյունքում էլ կորոշվի սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը՝ ընդունվո՞ւմ են դրանք, թե՞ ոչ, եթե ընդունվում են, ապա՝ ինչ տեսքով, իսկ եթե չեն ընդունվում, ապա՝ որոնք են լինում հետագա քայլերը արդեն պառլամենտական 131 տեղերի, նախագահական եւ վարչապետական պաշտոնների համար:

Մինչեւ աշուն իշխանական թեւերը պետք է հստակեցնեն իրենց մոտեցումները, իրենց ակնկալիքները, հավակնությունները, պահանջները եւ բնականաբար նաեւ՝ փաստարկները այդ ամենի, թե ինչու հենց իրենք պետք է արժանի լինեն հենց այդքանի (որքան որ կուզի նրանցից յուրաքանչյուրը):

Այդ ամենի վրա էլ պետք է տեղի ունենա սահմանադրական «տոնավաճառը», որը Հայաստանում փաստորեն տեղի է ունենում տասը տարին մեկ: Ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան ներիշխանական մեծ առեւտուր Հայաստանի ռեսուրսների հաշվին: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հանրային ռեսուրսների, իշխանության եւ տնտեսական քվոտաների վերաբաժանման գործընթաց է, որը հասարակության հետ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որքանով կապ ուներ երեկ եւ որքանով կապ է ունենալու վաղը:

Ըստ էության, այդ ռեսուրսը հանրությունից խլվել է 20 տարի առաջ, իսկ միգուցե նույնիսկ ավելի վաղ, եւ մեծ հաշվով քաղաքացիների համար այսօր այնքան էլ նշանակություն չունի, թե ռեսուրսը խլողները, այսինքն՝ հանրության վրա ավազակային հարձակում գործած իշխանական համակարգը գողոնն ինչ կերպ կբաժանի իրար մեջ՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի՞ն կհասնի, Հովիկ Աբրահամյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ որեւէ այլ մեկի:

Հասարակությունն ունի մեկ խնդիր՝ վերադարձնել իրենից խլվածը, վերադարձնել իրեն պատկանողը, պետությանը պատկանողը: Հանրությանն ընդամենը պետք է իմանալ, թե որտեղից է պետք վերադարձնել ու ինչպես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին