Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակում ծեծված Արթուրը լուրջ առողջական խնդիրներ ունի. նրան բուժելու համար ընտանիքը գումար չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին ծեծվելուց առաջացած հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել, նրա բուժման համար գումար է անհրաժեշտ: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը, պատմեց, որ Արթուրը կայազորային հոսպիտալից դուրս գրվելուց հետո անընդհատ ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում:

«Օրը 3 անգամ «Շտապօգնություն» ենք կանչում, գալիս են սրսկում են, հանգստանում է: Վախենում ենք մենակ թողնենք, անընդհատ վատ է զգում իրեն, ուշագնաց է լինում, սրտխառնոց է ունենում: Դեղ են նշանակել նյարդերը հանգստացնող, բայց դեռ չի օգնում: Կվարտիրայում էինք ապրում վարձով, մի քանի անգամ փորձ արեց պատուհանից նետվելու, վախից տունը փոխել ենք, սեփական տուն ենք վարձել, որ իրեն վնաս չտա: Ասում է՝ ձայներ է լսում ու գնում է պատուհանի մոտ, չի հասկանում՝ ինչ է անում»,- պատմեց նա:

Ռիտա Հակոբյանը նշեց, որ Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, չեն կարողանում՝ գումար չունենալու պատճառով. «Պատկան մարմիններից ոչ մեկը չի օգնում, իրան առողջ բանակ տարան, ծեծված, էս առողջական խնդիրներով բերել են տուն: Հիմա վատ վիճակում ենք, չգիտեմ, ոնց անել, որ Արթուրի առողջական վիճակը կարգավորվի: Հիվանդանոց չենք կարողանում տանել, որովհետեւ գումար չկա, գնացել եմ «Ավանի» հոգեբուժարանում եմ գրանցել տվել, որ գոնե հետազոտում անցնի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ:

ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել է տուժող:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:

20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՄինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքըՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելՀարբած կինը այրել է սեփական տունը Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով