Honda-ն ներկայացրել է CR-Z հիբրիդի «հրաժեշտի» մոդելը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնական Honda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է CR-Z hիբրիդի «հրաժեշտի» մոդելը, որը ստացել է Final Label անվանումը: Հայտնի է, որ 2010թ. ի վեր արտադրվող մեքենան շատ շուտով հանվելու է արտադրական գծից:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան համալրված է 1.5 լ աշխատանքային ծավալով, 130 ձիաուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչով:
Ընդհանուր առմամբ, 2010թ. ի վեր Honda-ն արտադրել է մոտ 2 մլն CR-Z հիբրիդ: Սակայն վերջին տարիներին գնորդների շրջանում տվյալ մոդելի նկատմամբ նկատվել է պահանջարկի զգալի անկում: Այդ պատճառով, մոդելը 2014թ. հանվել է եվրոպական, իսկ 2015թ.՝ ամերիկյան շուկայից:

1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



