Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրիում Հռոմի պապի պատարագին ներկա գտնվելու ցանկություն ունի ավելի քան 13 հազար մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի   «Վարդանանց»  հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձեռամբ մատուցվելիք պատարագի հրավիրատոմսեր ձեռք բերելու համար գրանցված է ավելի քան 13 հազար մարդ, գրանցվածներ կան նաև հանրապետության այլ համայնքներից, Ջավախքից,  ՌԴ-ից, ուխտավորներ կլինեն Լիբանանից: 

Գյումրիի  Վարդանանց  հրապարակում մեկնարկել են Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները:  Այն կունենա խորան և այն ամենն, ինչը պահանջվում է, տեղադրված կլինի նաև խաչքար: Խորանն ըստ նախագծի բավական մեծ է լինելու՝  26 մետր երկարությամբ   և   12  մետր խորությամբ  ու լայնությամբ: Ծածկի վրա` գագաթին, ունենանալու է  խաչ, իսկ ծածկի տակ անմիջապես խորանն է լինելու, սեղանն ունենալու է մոտ 2 մետր բարձրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Հայ կաթողիկեների առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատուն& nbsp;  Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: «Այս բեմահարթակի վրա պետք է լինի մինչև  100 մարդ՝ հիմնականում հայ կաթողիկե հոգևորականներ, միգուցե նաև երգչախումբը, բեմի մի անկյունում տեղադրված է լինելու խաչքար, լինելու է նաև Աստվածամոր ու Հիսուս մանկան  պատկերը: Բեմի առջևի մասում տեղադրված կլինեն նստատեղեր, որոնց թիվը, բնականաբար, սահմանափակ է, մյուսները, ովքեր հրավիրատոմսեր ձեռք չեն բերել կարող են հետևել Պատարագի ընթացքին հրապարակի այլ հատվածներից: Լինելու են հատուկ բաժիններ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն»,-նշեց Տ. Հվսեփ քհն. Գալստյանը՝  փաստելով, որ հրապարակի ողջ տարածքն արգելապատնեշներով փակ է լինելու: Հրապարակում տեղադրված կլինեն նաև մեծ էկրաններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը պատարագը մեկնարկելու է հունիսի 25-ին առավոտյան 11:00-ին: Պատարագը լինելու է լատինական ծեսով, բայց ընթացքում հնչելու են նաև հայկական շարականներ՝ հայկական երգչախմբերի կատարմամբ: 

Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան« Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար: 

Արմենուհի Մխոյան

Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր