Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քվանտ» վարժարանին անշարժ գույք եւ հողամաս են նվիրաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության վաղվա նիստում հավանության կարժանանա մի նախագիծ, որով «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին կնվիրաբերվի Երեւան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող 24 միլիոն 998 հազար դրամ արժեքով 308.9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը եւ 494.85 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ինչպես նաեւ Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող 337 միլիոն 350 հազար դրամ արժեքով 3134,15 քառակուսի մետր մակերեսով շենքը եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը:

Նախագիծը կառավարությանը կներկայացնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվը Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է, որը 2011-ից ստացել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: «Քվանտ» վարժարանը ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկն է, այլեւ հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ ՄԲ ծրագրով սովորողները նաեւ ՄԲ դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու համար:

Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 13-ի որոշման՝ Երեւան քաղաքի վերոնշյալ հասցեներում գտնվող շինություններն ու հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ պայմանով, որ կազմակերպության կողմից ստանձնած 39 միլիոն դրամի ներդրումները երեք տարվա ընթացքում կատարելուց հետո կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից առաջարկություն ներկայացվի ՀՀ կառավարություն՝ նշված անշարժ գույքը «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին նվիրաբերելու վերաբերյալ:

Քանի որ «Քվանտ» վարժարանի կողմից ոչ միայն ամբողջությամբ կատարվել են այդ ներդրումները, այլեւ գերազանցել սահմանված թիվը՝ կատարվել է ավելի քան 200 միլիոն դրամի ներդրում, ինչպես նաեւ այն, որ ընկերությունը պարտավորվել է նվիրաբերվող տարածքում երեք տարվա ընթացքում կատարել եւս 15 միլիոն 500 հազար դրամի ներդրումներ՝կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կներկայացնի «Գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելՀարբած կինը այրել է սեփական տունը Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան