Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայտնի է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի հաղթողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց մայիսի 6-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի համախմբել էր բացառապես դիրիժորների, ովքեր ժամանել էին Հայաստան Գերմանիայից, Սինգապուրից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: Մրցույթի երկու փուլերը հաղթահարած մասնակիցները 4-ն են, որոնցից 2-ը`Հարավային Կորեայի եւ Խորվաթիայի մասնակիցներ Ջուն-Սան Պարկը եւ Միրան Վոպոտիչն, արժանացան առաջ ին մրցանակին, ինչպես նաեւ երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հատուկ մրցույթի համար բերված դիրիժորի փայտիկով հանդես գալու հնարավորությանը:

Միրան Վոպոտիչի խոսքով՝ մրցույթը փորձ ձեռք բերելու, սովորելու եւ ինքնաբացահայտվելու հրաշալի հնարավորություն է: 

«Քանի որ ես 34 տարեկան եմ, իսկ նմանատիպ մրցույթները հայտարարվում են հիմնականում 35-36 տարեկանների համար, կարելի է ասել, սա իմ վերջին հնարավորությունն էր բացահայտելու ինքս ինձ, թե ինչպես ես կկարողանամ հաղթահարել այս ամենը»,- նշեց Խորվաթիայի մասնակիցը:

Սինգապուրից ժամանած Բուն Հուա Լիենին Հայաստանում հատկապես դուր են եկել մարդկանց ջերմությունը եւ խոհանոցը:

«Մրցույթը, մասնակիցների կատարումները շատ բարձր մակարդակի են: Այս մրցույթը նաեւ մյուս մասնակիցների հետ մտքերի, տեղեկատվության փոխանակման մեծ հնարավորություն  է: Ես Հայաստանի մասին գիտեի նախքան այստեղ գալը, մի քանի հայ ընկերներ ունեմ, ովքեր ապրում են արտերկրում եւ ինձ ասել էին մի քանի վայրերի, խոհանոցի մասին, ինչի հիման վրա ես ունեի հստակ ակնկալիքներ: Կարող եմ ասել, որ մարդկանց ջերմությունը պարզապես ֆանտաստիկ է, ինչպես նաեւ խոհանոցը»,- նշեց  Բուն Հուա Լիենը, ով նաեւ արժանացավ մրցանակի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգո ւմ:

Արարողության ընթացքում ժյուրիի անդամները մասնակիցներին շնորհեցին մրցանակներ նաեւ այլ անվանակարգերում:

Ժյուրիի անդամ, Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը, ում կինը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից է, մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին տպավորված է այս մրցույթով:

«Մենք շատ ուրախ ենք մրցույթի շրջանակում տեսնելու այս մասնակիցներին: Բոլոր 12 մասնակիցներն էլ օժտված են տարբեր կարողություններով,  ոմանք ավելի հմուտ են, մյուսներն արդեն իսկ ունեն  իրենց երաժշտական ինքնությունը, ինչը ինձ՝ որպես երիտասարդ դիրիժորի համար շատ կարեւոր է»,-ասաց նա:

Միջազգային  երաժշտական մրցույթների  համաշխարհային  ֆեդերացիայի  անդամ հանդիսացող այս մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է, որին նույնպես շնորհվեց հատուկ մրցանակ: 

 

Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր