Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել է: Սահմանված վերջնաժամկետին ընդառաջ՝ պատշաճ  մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած երկու ընկերություններ՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», « ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը և «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում հայտերի ընդունման և գույքագրման ժամանակ կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց գնահատման գործընթացը: «Մենք պլանավորում ենք 15 - 20  օրվա ընթացքում իրականացնել հայտերի տեխնիկական առաջարկների գնահատում: Գնահատման երկրորդ փուլ կանցնեն տեխնիկական առաջարկի համար նախատեսված 100 միավորից նվազագույնը 75 միավոր վաստակած հայտատուները: Դրան կհաջորդի  ֆինանսական առաջարկների բացումը: Այդ մասին ձեզ կտեղեկացվի նախապես, որպեսզի ձեր ներկայացուցիչները ներկա լինեն ֆինասական հայտերի բացման արարողությանը ևս»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ըստ ընթացակարգի՝ ֆինանսական առաջարկների գնահատման համար նույնպես նախատեսվում է 15-20 օր ժամանակ: Այդ փուլի ավարտից հետո ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովը կճանաչի մրցույթում հաղթած ընկերություն, որի հետ, ըստ անհարժեշտության, կվարվեն պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:

Նշենք, որ  պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի նախաորակավորման փուլում ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովի կողմից որակավորվել էր 4 ընկերություն: 2016 թ. մարտի 31-ին դրանց ուղարկվել էր մրցութային փաստաթղթերը: Մրցույթի պատշաճ կազմակերպման նպատակով ՋՏՊԿ-ն խորհրդատվական ընկերության միջոցով կազմակերպել է նախամրցութային հանդիպում, կոմիտեում բացվել  է տեղեկությունների սենյակ, ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, տարածքներ այցելելու  թույլտվություն:

Հանդիպման ավարտին հայտատու ընկերությունների կողմից ներկայացված Ֆինանսական առաջարկների  ծրարները տեղադրվեցին համապատասխան պահոցում, որն  ի պահ է տրվելու «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Այս ընթացակարգը վերահսկվեց և արձանագրվեց հայտատու ընկերությունների ներկայացուցիչների կողմից:

Ա. Հարությունյանը նշեց, որ գնման ընթացակարգի արդյունքները և կնքվելիք պայմանագրի նախագիծը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:

 

Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր