Բերդ-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատավածից եւ մոտ 80 մ. գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) եւ Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ուղղել:
1
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



