Հայոց ցեղասպանության մասին գրքերից մեկը մոսկովյան նշանավոր գրախանութի ամենավաճառվածների շարքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է Մոսկովյան նշանավոր «Բիբլիո-գլոբուս» գրախանութի առավել վաճառվող գրքերի ցանկում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գրքի հեղինակ, Հայոց ցեղասպանության թանգարա ն-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հաճելի զգացումներով այսօր տեղեկացա, որ մոսկովյան նշանավոր «Բիբլիո-գլոբուս» գրախանութում իմ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է առավել վաճառվող գրքերի ցանկում»,-գրել է նա:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



