ՃՏՊ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին. 22-ամյա վարորդի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 19-ին` ժամը 02.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Արագյուղ-Բուժական հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SN 848 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



