«iPhone 6»-ի վաճառքը կարող է արգելվել Պեկինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի իշխանությունները կարող են «Apple» ընկերությանն արգելել Պեկինում «iPhone 6» և «Phone 6 Plus» վաճառել՝ հեռախոսների հետ կապված ամերիկյան և չինական կողմերի տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Չինաստանի մտավոր սեփականության պետական բյուրոն հայտնում է, որ «iPhone 6»-ի և «iPhone 6 Plus»-ի դիզայնը նման է չինական «100С» հեռախոսի դիզայնին և այդպիսով խախտում է արտոնագիրը: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Apple»-ին բողոքի ընթացքում թույլատրվում է վաճառել սմարթֆոնները, սակայն եթե ընկերությունը պարտվի դատական գործում, վաճառքը կարգելեն:
«iPhone»-ը պաշտոնապես ներկայացվեց Սթիվ Ջոբսի կողմից «MacWorld Expo 9» կոնֆերանսին՝ 2007 թվականի հունվարին: Ընկերության շուկայական կապիտալը գերազանցում է 530 միլիարդ դոլարը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



