Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դեպի մշակութային Օլիմպոսի նվաճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է երիտասարդների կողքին ու ամեն կերպ նրանց աջակցել` կայանալու և մեր երկրի պատիվն օտար ափերում բարձր պահելու համար, անհերքելի փաստ է: Նրա աջակցությամբ ու հովանավորությամբ հայկական սպորտի տարբեր ոլորտներ կարողացան ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ և վերականգնել հայ մարզիկների երբեմնի համբավը: Ու հենց Գագիկ Ծառուկյանի օժանդակության շնորհիվ սպորտի բնագավառում արդեն հպարտությամբ կարողանում ենք հաշվել միջազգային տարբեր մրցաշարերի ընթացքում նվաճած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալները:

Ու դրանք օր օրի կավելանան, քանի որ մեր մարզիկները կարողանում են իրենց ուղղված այդ հոգատար վերաբերմունքի պատասխանն արժանապատվորեն ետ վերադարձնել: Արդյունքում՝ մի կողմից օտար ափերում հայոց օրհներգն է հնչեցվում, մյուս կողմից էլ հայրենի սպորտային ձեռքբերումների էջերն են հաղթանակներով լցվում:

Բայց միայն այս բնագավառում չէ, որ հայրենիքի նվիրյալ ու բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ օտար ափերում հնչեցվում է Հայաստանի անունն ու մեր երկրի ներկայացուցիչներին հանձնվում խոշոր մրցանակներ:

Այս անգամ խոսքը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների կողմից գրանցած հաջողությունների մասին է, ովքեր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերջերս հնարավորություն ունեցան մասնակցել Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթել միանգամից 5 անվանակարգում:

Ամենայն հավանականությամբ այդ հաղթանակի հիմքում կրկին պատասխանատվության մեծ զգացումն է եղել, որի արդյունքում էլ դերասանական կազմին հաջողվել է գոհացնել թե՛ միջազգային ժյուրիի անդամներին, թե՛ իրենց ղեկավարներին և թե՛ նրանց աջակցող հիմնադրամի ղեկավարներին:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Գագիկ Ծառուկյանը ձեռք է մեկնում, օգնում և օժանդակում է արվեստի ու մշակույթի գործիչներին: Շատերը նրա շնորհիվ նախկինում նույնպես կարողացել են ներկայանալ միջազգային այս կամ այն հարթակներում, ինչպես նաև ներկայացնել մեր երկիրն ու երկրի մշակույթը: Նման մոտեցումը ոչ միայն անսահման երախտիքի և հպարտության զգացումն է ավելացնում, այլ նաև յուրաքանչյուր հայի մոտ էլ ավելի է մեծացնում հարգանքը մեծահոգի այդ հայորդու հանդեպ: Քանի որ ինչպես սպորտում, այնպես էլ մշակույթում մեծ թռիչքներն են հաջողություններ բերում, իսկ մեծ թռիչքների համար հզոր ձեռք ու հովանավոր է պետք:

Նման դեպքերում մնում է միայն ասել՝ սպորտից բացի արդեն կարող ենք մշակույթում էլ Օլիմպիական բարձունքներ նվաճել, քանի որ այլևս երիտասարդ արվեստագետների մեջքը նույնպես ամուր է, քանի որ նրանց մեջքին է Գագիկ Ծառուկյան հայրենասերը:

Արամ Հակոբյան

Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելու