Արդա Թուրանի տան վրա հարձակում է իրականացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ավագ, Բարսելոնայի թիմի խաղացող Արդա Թուրանի` Բարսելոնայում գտնվող տան վրա հարձակում է իրականացվել: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, անհայտ անձինք հավկիթներ են նետել Թ ուրանի տան վրա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումների շրջանակում Թուրքիայի` Իսպանիայից 3-0 հաշվով կրած պարտությունից հետո Թուրանը թուրք երկրպագուների համար թիրախի է վերածվել: Դեռևս խաղի ժամանակ լսվում էր, թե ինչպես են տիբունաներում գտնվող թուրքերը ի նշան դժգոհության սուլում ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր Թուրանի մոտ: Խաղից անմիջապես հետո համացանցային տարբեր գրառումներում ֆուտբոլի երկրպագուները սկսեցին քննադատություններ հնչեցնել նրա հասցեին:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



