Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռումինիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիին հանձնվել է Ներսես Շնորհալի պատվո շքանշանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանի սրահում հունիսի 18-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեավար Վարուժան Փամբուկչյանը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու մետրոպոլիտ արքեպիսկոպոս Իոան Ռոբուն, Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ քահանա Զսոլտ Բելան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քահանա Անդրեյ Մարկուսը, Ղպտի եկեղեցուց քահանա Մինա Տալաաթը, Տաճարականների ներկայացուցիչ Իոնել Դումիտրուն, Ռումինիայում Հրեական Համայնքի ղեկավար, պատգամավոր Աուրել Վաիները, Յաշ և Բոտոշան քաղաքների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունելությունն սկսվեց Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Այնուհետև Հրաշափառի երգեցողությամբ սրահ բերվեցին Վեհափառ Հայրապետի կողմից տրված սրբատառ կոնդակը և Ս. Ներսես Շնորհալի շքանշանները: Արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանն ընթերցեց սրբատառ կոնդակը հայերեն, իսկ Արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան ռումիներեն լեզվով, որից հետո առաջնորդ Սրբազան Հայրը Ռումինիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիի և իր կնոջ կուրծքը զարդարեց պատվÕ ¸ շքանշաններով:

Վեհափառ Հայրապետն իր կոնդակում անդրադառնալով պարոն Օպասկիի գործունեությանը, բարձր էր գնահատել հատկապես վերջինիս աջակցությունը Սուչավայի Ս. Հաճկատար հայոց վանքի նորոգման ու վերաօծման աշխատանքներին, վանք, որը հնագույն հայկական սրբատեղի է համայն հայության ու ուխտավորների համար, որի 500 ամյակն ու վերաօծումը տեղի ունեցավ 2012թ.:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ պարոն Օպասկին մշտապես աջակցել է Ռումինահայ եկեղեցուն ու հայ համայնքին, ֆինանսավորել է մի շարք եկեղեցիների ու կառույցների նորոգությունը, ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանն ու ալբոմի հրատարակմանը և բազում այլ ծրագրերի:

Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և ուրիշներ: Վերջում ներկաներին իր գնահատանքի խոսքն ուղղեց օրվա հոբելյարը՝ Վիկտոր Օպասկին, իր երախտագիտությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և ռումինահայ համայնքին ջերմ ընդունելության և բարձր պատվի արժանացնելու համար:

Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ և հայկական անմահական կոնյակի ըմբոշխումով՝ ստեղծելով մտերմիկ ու հաճելի միջավայր:

 

Կոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին