Հնդկաստանում գիշերը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում հունիսի լույս 22-ի գիշերն առնվազն 45 մարդ Է զոհվել կայծակի հարվածների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Air News հրատարակությանը: Նշվում Է, որ տուժել Է 10-ից ավելի մարդ:
Հրատարակության տվյալներով՝ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ զոհվածների եւ Բիհարի նահանգին տեղատարափ անձրեւների հասցրած վնասի վերաբերյալ հաղորդումները տարածաշրջանային իշխանություններին դանդաղ են հասնում հեռավոր շրջաններից:
Երկրի արեւելքում տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներով: Առաջիկա մի քանի օրը անբարենպաստ եղանակը կշարունակվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



