Երևան, 13.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի բակերում կտեղադրվեն շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաք Երևանում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտ եղադրվեն բարեկարգված բակերում: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտրամադրվի վարչական շրջաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես հաջողված ու անհարժեշտ նախաձեռնություն էր, որն առավել հարմարավետ միջավայր է ապահովում  երևանյան բակերում:

«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում արդեն շուրջ 1300 խաղեր ենք տեղադրել Երևան քաղաքում, շուրջ 200-ն էլ այս տարվա ծրագրով կտեղադրվի: Այսօրվանից արդեն կտրվի վարչական շրջաններին 2016 թվականի համար նախատեսված խաղերի ու մարզական գույքի բաշխման մեկնարկը: Բակային այն տարածքները, որտեղ թե՛ քաղաքապետարանի ծրագրերով և թե՛ մեր համաքաղաքացիների ուժերով իրականացված բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ամբողջությամբ կկահավորվեն  խաղերով ու մարզական գույքով», - ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով բակերի բարեկարգման աշխատանքներին՝  Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրային այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ ու հարմարավետ:

«2011թ-ից որպես ծրագրային առաջնահերթություն մենք սկսեցինք մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը, որն իրականացնում ենք քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով՝ բնակիչների հետ համատեղ: Տարեցտարի բնակչության ու հատկապես երեխաների պահանջը ծրագրի հանդեպ մեծացավ և հենց նրանց կողմից քաղաքային իշխանությանը եղավ առաջարկ ավելացնել բարեկարգ բակային տարածքներն ու խաղերով և մարզագույքով կահավորումը: Բյուջետային քննարկումների ժամանակ մեր կողմից անպայման նախատեսվում են միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր տարի մենք այս ծրագիրն իրականացնենք և վստահեցնում եմ, որ այն հետևողականորեն շարունակվելու է», - նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խաղերի ու մարզական գույքի տրամադրման ու տեղադրման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի օր առաջ մայրաքաղաքի բնակիչները կարողանան օգտվել դրանցից: 

 

Համաշխարհային պատերազմների նոր դարաշրջան է սկսվել. The New York Times «Զենիթն» ու «Կրասնոդարը» հաղթողին չպարզեցին 10 երկրից միայն 3-ն է գումար հատկացրել Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին. ReutersԱրդյո՞ք շոկոլադն օգտակար է. ի՞նչ է ասում գիտությունը Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնակչության թիվը 25 տարում Ապրիլի 13-19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ սպասել և ինչի՞ պատրաստվել Սպասվում են տեղումներ ձյան տեսքովՀորմուզի նեղուցը մեր ձեռքում է. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Կազմվել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը. ո՞ր տեղում է ՀայաստանըԻմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեցՆեթանյահուն այցելել է Իսրայելի օկուպացրած լիբանանյան տարածք Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ Կարապետյան«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Չելսիից»Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԵվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրելԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանԲելլա Հադիդը գայթակղիչ ֆոտոսեսիա է կազմակերպել իր նոր օծանելիքի թողարկման համարՆավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում և կարժանանա կոշտ պատասխանի․ ԻՀՊԿ6 հիմնական հարց, որոնք վիճելի են ԱՄՆ-Իրան բանակցություններում․ Axios Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմԻրանը պատրաստ է արդար գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան Փոփոխության երթըԹրամփը սպառնացել է Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանել Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Երասխի ճանապարհին «Hyundai Tucson»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ վիրավnրները ամուսիններ ենՔրքումի և կոճապղպեղի մզվածքները նպաստում են ոսկրային իմպլանտների սերտաճմանըԻրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կտա մեզ ամեն ինչ․ Թրամփ Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավnրից մեկն անչափահաս է ԱՄՆ զինվшծ ուժերը, հարմար պահին, կnչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից. ԹրամփԿայա Կալլասը սովորել է խորհրդային վատ դպրոցում, այն ժամանակ էլ վատ դպրոցներ կային․ Պեսկով75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԽորհրդային ավանդները վերադարձնելու համար կառավարությունը պետք է ունենա դրանց ընդհանուր քանակի մասին կոնսոլիդացված ինֆորմացիա․ ՓաշինյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանՀորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 4 վիրավորՀողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել էԿրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին