Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ՖՈՏՈԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում, նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 368 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց և 2 փողոցի առանձին հատված: Ցանցին է միացվել նաև մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտի զբոսայգու» արտաքին լուսավորության ցանցը: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:



1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



