Ուղևորությունները դեպի Մարս հնարավոր կդառնան ոչ վաղ, քան 15 տարի հետո. ԵՏԳ ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
«Եթե ունենայինք բավարար ֆինանսական միջոցներ, այդ դեպքում, հնարավոր է, կարողանայինք ավելի վաղ դա իրականացնել: Սակայն այժմ մենք չունենք այն միջոցները, որոնք առկա էին «Ապոլլոն» ծրագրի պարագայում»,- ասել է Վերները:
Վերների խոսքով՝ Լուսնի վրա մշտական մարդկային բնակավայրը, որտեղ մարդիկ կկարողանային եռաչափ պրինտերներով արտադրել դեպի Մարս ուղևորության համար անհրաժեշտ իրեր, զգալի քայլ կարող է դառնալ Կարմիր մոլորակ հասնելու համար:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



