ԱԱԾ-ում կադրային սերնդափոխությունն առաջին ծիծեռնակն է առավել լայնամասշտաբ գործընթացների.«Իրատես»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԱԾ-ում սկսված կադրային սերնդափոխությունն առաջին ծիծեռնակն է առավել լայնամասշտաբ գործընթացների: Իշխանության վերին օղակում հասկացել են, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի, առանց սերնդափոխության լուրջ քայլերի ոչ միայն չեն ստանա միջազգային հանրության, Արեւմուտքի աջակցությունը, ինչն առաջիկա խորհրդարանական ընտրություններում օդի ու ջրի նման պետք է, այլեւ այն փտախտը, որն առկա է ողջ համակարգում, անհրաժեշտ է հիմնավորապես կանգնեցնել՝ թեկուզ սեփական ինքնապաշտպանության համար։
Ընդ որում, իշխանական բուրգն ընտրել է դանդաղ շտապելու տարբերակը, որպեսզի ցնցումներից զերծ պահի նույն այդ համակարգը, չստեղծի բողոքի մեծ օջախներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



