Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի մեկնարկային տուրի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ
Մի շարք գերմանական լրատվամիջոցներ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ Kicker-ը նրան անվանել է տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Տուրի խորհրդանշականում են ընդգրկվել հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահ. Թոմաս Կրաֆտ «Հերտա»
Պաշտպաններ. Մարսել Շմելցեր «Բորուսիա», Ջոնաթան Տա «Բայեր», Ժոել Մատիպ «Շալկե»
Կիսապաշտպաններ. Ռոջեր «Ինգոլշտադտ», Դուգլաս Կոստա «Բավարիա», Մարկո Ռոյս «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Մարսել Հելեր «Դարմշտադտ»
Հարձակվողներ. Անտոնի Մոդեստ «Քյոլն», Թոմաս Մյուլեր «Բավարիա»
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում, իսկ դորտմունդցիները հաղթել էին 4։0 հաշվով։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



