«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» հայտարարել է Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի մասին։
Խորվաթիայի հավաքականի 21-ամյա խաղացողն Արքայական ակումբի հետ կնքել է վեց տարվա պայմանագիր։ Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։
Ոչ պաշտոնական տվյալներով, Կովաչիչի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 28 միլիոն եվրո։ Եվս 7,5 միլիոն եվրո «Ինտերը» կստանա, եթե Կովաչիչը հաջող հանդես գա Մադրիդում եւ անցկացնի 40 հանդիպում։
Կովաչիչն «Ինտերում» էր 2013-ից։ Իտալիայի անցած առաջնության 35 հանդիպումներում նա խփել է 5 գնդակ, կատարել է 4 գոլային փոխանցում։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



