«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մղում են մարտավարական պայքար
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» անխուսափելի է, սակայն ակումբներն այժմ մղում են մարտավարական պաքար եւ տրանսֆերը կիրագործվի վերջին պահին, հաղորդում է Sky Sports-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին։
Արքայական ակումբը փորձում է նվազեցնել գումարը։ Դե Խեայի գալուց հետո «Ռեալը» ստիպված կլինի հրաժարվել Կեյլոր Նավասից, որը չի ցանկանա ամբողջ մրցաշրջանն անցկացնել պահեստայինների նստարանին։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի առաջին հանդիպումներում Դե Խեան չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Դե Խեան մտածում է միայն «Ռեալ» տեղափոխվելու մասին եւ չի կարող կենտրոնանալ խաղի վրա։



