Կարող եմ ավելի լավ խաղալ. Հենրիխ Մխիթարյան
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Bild»-ի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում իր հաջող խաղի մասին.
«Ես վստահ եմ իմ ուժերին և նույն վստահությունը զգում եմ մարդկանց կողմից: Շատ ուրախ եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը թիմում:
Ինձ թվում է, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Շախտյորում» իմ խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ. կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ:
Երախտապարտ եմ երկրպագուներին այն բանի համար, թե ինչպես են նրանք օգնում մեզ»,- ասել է Մխիթարյանը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



