Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը, ուր ամենից բարձր ծածանվեց նաև հայոց եռագույնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որին մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



