Էնրիկե. «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության գլխավոր ֆավորիտն է
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմն Իսպանիայի 2015-16թթ. առաջնության գլխավոր ֆավորիտն է:
-Առջևում երկար մրցաշրջանն է: Շատ բան կախված է լինելու կայունությունից: «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է, մենք պետք է պաշտպանենք տիտղոսը: Մենք գլխավոր ֆավորիտն ենք, ինչպես մեկ տարի առաջ «Ատլետիկոն»: Իսպանիայի առաջնությունը մրցունակ է դարձել, տիտղոսի համար պայքարելու են 3-4 թիմ: Այժմ «Բարսելոնան» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարի: Մենք ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և տիտղոսներ նվաճել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



