Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զինված ապստամբության սխալները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը շարունակում է եռալ հուլիսի 17-ից հետո, երբ Արցախյան պատերազմի հերոս վետերանների գլխավորությամբ մի խումբ զինված անձինք` «Սասնա ծռերը», գրավել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը: Նրանք հայտարարում են, որ դիմել են զինված ապստամբության, քանի որ այլ ելք չի մնացել Հայաստանում փոփոխություններ կատարելու համար: Նրանք պահանջում են իշխանափոխություն և ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ձևավորում:

Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվում են «Սասնա ծռերի» գրաված գնդի մերձակա փողոցներում և աջակցություն հայտնում խմբի պահանջներին: Նրանք ցանկանում են իշխանափոխություն: Միաժամանակ, ցուցարարները հայտարարում են, որ իրենց խնդիրն է կանխել արյունահեղությունը: Սակայն ինչպե՞ս է հնարավոր զինված ապստամբություն սկսել և այն հաջողությամբ ավարտել` առանց արյունահեղության: Նման բան չի եղել համաշխարհային պատմության մեջ: Եթե չպետք է արյուն թափվեր, ապա չպետք է զինված ապստամբություն սկսվեր:

«Սասնա ծռերի» ակնկալիքն այն էր, որ իրենց այդ վճռական գործողությունից հետո ժողովուրդը ոտքի կկանգնի, դուրս կգա փողոց, քաղաքական ուժերը կհամախմբվեն և կպարտադրեն իշխանությունների հեռացումը, բայց այդ ակնկալիքը չարդարացավ: Ժողովրդի միայն մի փոքր մասն է փողոց դուրս եկել, իսկ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը լուռ է ու պասիվ:

Մի շատ տարածված թեզ կա, որ ժողովուրդը դեմ է իշխանությանը, որ ժողովուրդն ուզում է, որ իշխանությունը հեռանա: Այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդի մեծամասնությունը տեղերում ոտքի չի կանգնում և չի պահանջում իշխանության հեռացումը, ուրեմն այդ թեզը միայն տեսականորեն է ճիշտ: Գործնականում ժողովրդի մեծամասնությունն անտարբեր է: Եթե ժողովուրդը կամ նրա մեծամասնությունն իսկապես դեմ լիներ իշխանությանը և ուզենար, որ այն հեռանա, ապա այդպես էլ կլիներ:

Այո, ժողովրդի մեծ մասը չի սիրում իշխանությանը, ավելին, զզվում է, ատում է, բայց գործնականում հանդուրժում և համակերպվում է իրերի այդ դրությանը: Դա նման է առանց սիրո ամուսնության, սխալ հաշվարկով ամուսնության: Համատեղ կյանքն անտանելի է, բայց ամուսնալուծության կամք չկա: Ինչո՞ւ է այդպես: Շատ պարզ պատճառով: Ժողովրդի մեծամասնությունը չի տեսնում և համոզված չէ, որ իշխանափոխությունից հետո լինելու է ավելի լավ, չի տեսնում այն մարդկանց, ովքեր կարող են ավելի լավ կառավարել, քան այսօրվա իշխանությունը, ովքեր կարող են օրինականություն հաստատել:

Ժողովուրդը միայն շարքային քաղաքացին չէ: Ժողովրդի մի մասն է նաև ողջ պետական համակարգը` ոստիկանը, զինվորը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որոնց մեծ մասը հավատարիմ է իշխանությանը: Որքան էլ մարդ հավաքվի հրապարակներում, երբեք որևէ իշխանություն չի հեռանա, եթե դրա հենարանը` ուժային կառույցները և վարչական ապարատը` փոքրից մեծ, հավաքարարից մինչև ոստիկանության, ԱԱԾ պետ, գլխավոր շտաբի պետ կամ գոնե ուժային համակարգի կեսից ավելին չեն ուզում, որ այդ իշխանությունը հեռանա:

Ուժային համակարգն է իշխանության գոյության երաշխիքը: Եթե 100 հազար դրամ աշխատավարձ ստացող և վատ ապրող ոստիկանը շատ հանգիստ պատրաստ է օրերով կանգնել ցուցարարի դեմ, անգամ զոհվել բախումների հետևանքով, կատարել ցանկացած հրաման, ապա ինչի մասին է խոսքը: Եվ կա նաև մեկ այլ լուրջ թյուրիմացություն: Մարդկանց թվում է, որ եթե նախագահը և նրա մերձավոր շրջապատը հրաժարական տան, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը: Այդպես չի լինում:

Ի վերջո, Հայաստանն ունեցել է նման փորձ: 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանն իր մերձավորներով հեռացավ իշխանությունից, սակայն իշխանության մաս կազմող մնացած անհատները, կուսակցությունները մնացին: Եվ դրանից հետո փոխված իշխանության հանդեպ ժողովրդի սերը և համակրանքը չի փոխվել, այսինքն` խնդիրը պետական կառավարման ամբողջ համակարգի մեջ է, այլ ոչ թե մի քանի իշխող անձերի, խնդիրը ամբողջ հասարակության կենսակերպի, ըստ օրենքի և ըստ արժանիքի չապրելու սովորության մեջ է, խնդիրն արժեքային կողմնորոշումների մեջ է: Իսկ այդ ամենը չի փոխվում սոսկ զինված ապստամբությամբ: Ժողովրդին պետք է տալ ավելին:

Հեղափոխություն անողները դուրս են գալիս համակարգի դեմ` իրենց կողմը գրավելով համակարգի հենարանը, որը ժողովրդի մի մասն է` ուժային համակարգը: Նման բան Հայաստանում առայժմ չկա: Հեղափոխականներն ունենում են այնպիսի առաջնորդներ, ովքեր առաջարկում են երկրի կառավարման այլընտրանքային մոդել, ունեն համապատասխան կադրեր, ունեն գործողությունների ծրագիր և ովքեր բացահայտում են, հանրության սեփականությունը դարձնում պաշտոնյաների բոլոր հանցագործությունները: Չենք տեսնում նման բան:

Ենթադրենք իշխանությունը հրաժարական տվեց, ի՞նչ վստահության կառավարություն պետք է ձևավորվի, երբ կրկին երկրում ազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է լինելու, իսկ մյուները վարկաբեկված են: Հեղափոխականները մինչև զինված ապստամբության դիմելը վայելում են ժողովրդի մեծամասնության քաղաքական համակրանքը: Բայց «Սասնա ծռերի» տղաներից շատերին հանրությունը միայն նոր է ճանաչում, անգամ Արցախյան պատերազմի վետերաններին է նոր ճանաչում: Մինչ այդ «Նախախորհրդարանի» կամ «Հիմնադիր խորհրդարանի» գործիչների ակցիաների հանդեպ ժողովուրդը եղել է անտարբեր:

Այո´, զինված ապստամբները կարողացել են իշխանության համար ճգնաժամ ստեղծել, երբ վերջինս ինչ գործողության էլ դիմի, կարող է սխալվել: Եթե զիջի զինված խմբին, դրանով կթուլացնի իրեն, կստեղծի նախադեպ երկրում զինված, անօրինական ճանապարհով իշխանություն փոխելու համար: Եթե գրոհի և ֆիզիկապես ոչնչացնի զինված խմբին, ապա կվարկաբեկվի էլ ավելի, ժողովրդի կողմից կդառնա ավելի ատելի, կսասանի իր հիմքերը, վերջնականապես կկորցնի լեգիտիմությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում:

Դժվար է այս պահին ասել, թե ինչ լուծման կգնա իշխանությունը: Կընտրի՞ այդ երկու տարբերակներից մեկը, թե՞ միջին ինչ-որ մի տարբերակ: Բայց քանի դեռ իշխանությանը իր հավատարմությունն է հայտնում ուժային ամբողջ համակարգը, իսկ ժողովրդի մեծամասնությունն անտարբեր է, ապա զինված ապստամբությունը չի կարող հասնել իր հռչակած նպատակին:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ