Ո՞րն է Հայաստանի շահն Իրանից Վրաստան գազամուղի կառուցման դեպքում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր անդրադարձել է Իրանից Վրաստան գազամուղ կառուցելու հարցին: Հիշեցնենք, որ Վրաց-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուբազ Սանիկիձեն բացահայտել է Իրան կատարած վերջին այցելության ընթացքում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ նախատեսվում է իրականացնել Իրանից Վրաստան և ապա Եվրոպա գազ մատակարարելու նախագիծ:
Ըստ Ալիկ Էրոյանցի՝ Հայաստանի համար նախագիծը շահավետ նշանակություն ունի, քանի որ այն կարող է դառնալ տարանցիկ երկիր, ինչը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Էրոյանցը նաև ասաց, որ քննարկվում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ երկիր դառնալու հավանականությունը, սական թուրք-իրանական հարաբերությունները այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն: «Իրանա-ադրբեջանական և թուրք-իրանական հարաբերություններն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն:
Վրաստանի համար ևս շահավետ է Հայաստանի ընտրությունը, քանի որ Վրաստանը կարող է այլընտրանքային տարբերակ իրականացնել, որը կդառնա հակակշիռ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, ինչպես նաև մոտ ապագայում գործարկվելիք «Շահ դենիզ-2» գազափոխադրման նախագծին»,- նշեց վրացագետը: Վրացագետը նաև ընդգծեց, որ գազամուղը հայկական կողմի համար դառնում է անվտանգության երաշխիք և այն կարևոր է նաև թուրք-ադրբեջանական գործոնը տարածարջանում թուլացնելու առումով:
Լևոն Փանոսյան