Աբովյանի քաղաքապետի ընտրություններին իրավիճակը բավական թեժ է
ՔԱՂԱՔԱԿԱՆԱբովյանում մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քվեարկության գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է թիվ 28/1 տեղամասում գտնվող Past.am-ի թղթակիցը` այդ տեղամասում ամեն ինչ հանդարտ ու հանգիստ է ընթանում:
Ի տարբերություն28/1 տեղամասի` 28/8 տեղամասում աղմուկի և գոռգոռոցների առկայության մասին է հայտնում Orer.am կայքը` ներկայացնելով, որ վաղ առավոտից տեղամասի առաջ մարդկային կուտակումներ են, հանձնաժողովում լարված մթնոլորտ է, աշխատանքներն ուղեկցվում են գոռգոռոցներով և աղմկոտ վիճաբանություններով:



