Աղմկահարույց սպանության համար հետախուզվողին հայտնաբերեցին երկու տարի անց
ՎԻԴԵՈՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):
Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



