Մոնակոն մտադիր է փոխել Վալենսիայի հետ դիմակայության ելքը. Ժարդիմ
ՍՊՈՐՏ«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պատմել է, որ իր թիմը կանի հնարավոր ամեն ինչ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար։ Որակավորման վերջին փուլի առաջին խաղում «Մոնակոն» 1։3 հաշվով պարտվել էր իսպանական «Վալենսիային»:
«Երկրպագուների առաջ պետք է երազանքի հանդիպում անցկացնենք։ Ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ հարձակումը կարող են ավելի լավ խաղալ. ամեն ինչ կախված է թիմային աշխատանքից։ Վճռական ենք դիմակայության ելքը փոխելու հարցում։ Գիտենք, որ հեշտ չի լինի, սակայն կանենք ամեն ինչ։
Ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ հաջողության հասնել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մոնակո» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



