Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Բելգիա
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Բելգիա, որտեղ անգլիական ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղ կանցկացնի «Բրյուգեի» հետ, փոխանցում էDaily Mail-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա իսպանացին չունի վնասվածք, սակայն բաց էր թողել Պրեմյեր լիգայի մեկնարկային 3 տուրերի խաղերը: Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Բրյուգեին», իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին:
Վերջին շրջանում շատ է խոսվում Դե Խեայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



