Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր Սահմանադրության նախագծով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը. Ստեփան Գրիգորյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար մեկ է՝ կառավարման նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգ կլինի: Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ օրենքներն աշխատեն: Գրիգորյանն այն համոզմունք ունի, որ մեր երկրի խնդիրները կառավարման մոդելից չեն գալիս, այլ սահմանադրական դրույթների վատ կիրառումից:

«Օրինակ՝ այսօրվա Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել այլ գործունեությամբ, բացի դասախոսություն կարդալուց: Սակայն ո՞ւմ համար է գաղտնիք, որ խորհրդարանականների զգալի մասը բիզնեսով է զբաղվում: Հարց. ի՞նչ երաշխիք կա, որ նույն մարդիկ խորհրդարանական համակարգին անցնելուց հետո նորից չեն անցնի ԱԺ և չեն զբաղվի գործարարությամբ»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը Սահմանադրության այս նախագիծն ավելի շատ հակված է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից: «Քաղաքական ուժերի համար առավել կարևոր է քաղաքական մասը, ինձ համար` մարդու իրավունքների»,- ընդգծեց նա:

Պարոն Գրիգորյանը հիշեցնում է, որ մենք այսօր ունենք երեք ձայն համապետական ընտրությունների ժամանակ՝ նախագահական ընտրություններ, Աժ-ի ընտրություններ և հանրաքվեներ: «Երկու ձայնից մեզ ուզում են զրկել: Նախագահի ընտրությունը դարձնում են ոչ ուղիղ և ուզում են հանել հանրաքվեն, կամ դա անել խորհրդարանի միջոցով:

Ես չգիտեմ՝ ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել, որ ՀՀ քաղաքացիներին զրկում են համապետական ընտրությունների ժամանակ երկու ձայնից»,-ասաց քաղաքագետը և օրինակ բերեց, որ նույնիսկ Սաուդյան Արաբիայում են ընդլայնում մարդկանց ընտրական իրավունքները՝ կանանց տալով ընտրություններին մասնակցելու հնարավորություն: «Վրաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Չեխիայում նախագահն ավելի թույլ է, բայց նրան ուղիղ ձևով ընտրում է ժողովուրդը: Այդ պետությունները հիմա նախագահական չեն: Աշխարհի միտումը հակառակն է՝ ժողովրդին տալիս են նախագահ ընտրելու իրավունք, նույնիսկ ոչ նախագահական պետություններում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանի համար այս կետերն առավել էական են այն պատճառով, որ դրանք առնչվում են մարդու հիմնարար իրավունքներին: «Գիտեք, որ մարդու հիմնարար իրավունքներն են՝ կյանքի իրավունքը, քաղաքական իրավունքներից՝ խաղաղ հավաքներ անցկացնելու, իշխանություն ձևավորելու իրավունքը և այլն: Մարդուն զրկելով ընտրություններում երկու ձայնի իրավունքից՝ խախտում եք նրա հիմնարար իրավունքերից մեկը»,- շեշտեց Ստեփան Գրիգորյանը:

Լևոն Փանոսյան

 
Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները