«Տոյոտա Պրադո»-ն ընկել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ժամը 3.30-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ գտնվող բենզալցակայանի կրպակի պատին ու շրջվել Այգեգործների թաղամասի ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



