Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ արիները Նավասարդը նշել են Հայկ Նահապետի արձանի մոտ ու Արարտյան դաշտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշել են օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնից՝ հավելելով. «Հայկ Դյուցազունն այս օրը, աշնաային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ  ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:

Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ-աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:

Հայ Արիական միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ  Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ  արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն:

Եվ որ այդպիսով մի նոր դարաշրջան բացվի հայության համար, ինչպես ժամանակին՝ Ք.Ա. 2492թ. Հայկյան ազատամարտից հետո նոր դարաշրջան բացվեց հայության վերելքի համար, եւ կրկին մերվեցին Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները… Նոր կյանք բացվեց հայի համար եւ իզուր չէ, որ մի երկսր ժամանակահատված օգոստոսի 11-ն էր նշվում որպես Նոր Կյանքի օր՝ Նոր Տարի...

Հայկ Նահապետը Արարչահաղորդ Արորդի էր, ով որպես  Մարդ-Աստված էր առնչվում Հայ Աստվածների հետ: Նա այնքան հզոր Աստվածամարդ էր, որ  հայերը նրան Երկրային Աստված հռչակեցին… Եվ Հայկը խոսեց Աստվածների հետ, շարունակեց կատարել Աստվածային առաջադրանքներ...

Այսօր էլ մեր Նահապետի Հոգին է Մեծ Տիեզերքում կատարում այդ առաջադրանքները՝ վասն Հայքի վերամիավորման ու Հայի միասնության…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Անգամ Հայկյան տոմար ստեղծվեց՝ Բուն Հայոց տոմարը, որ մեկնարկել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակով (Խոշաբի կամ Հայոց Ձորի ճակատամարտ), որը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11): 

Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Ի դեպ, Հայ արիների մի խումբ էլ Հայկյան ոգեկիր Գարեգին Նժդեհի արձանի մոտ դիմավորեց արեւածագը՝ փառաբանելով մեր ժամանակների նվիրյալ հային, ով դարեր անց խոսեց Հայ Աստվածների հետ, երդվեց ռազմի ու զորության Վահագն Աստծո աջի վրա եւ, որպես ցեղակրոն հայորդի, հեռացավ Երկնային Հայոց Աշխարհ՝ որպես Աստվածամարդ…»։

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան