Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո
ՖՈՏՈUcom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչն է՝ Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։
Ըմբշամարտիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:
«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։









1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



