Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տատյանա Հայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կյանքի 92-րդ տարում կյանքից հեռացած հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ Տատյանա Հայրապետյանի  հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1), վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևնի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Կյանքի 92-րդ տարում կյանքից հեռացավ հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի փայլուն դարաշրջանը կերտած Տատյանա Հայրապետյանը:  Տասնամյակների արգասաբեր գործունեությամբ՝ նա կրթեց և դաստիարակեց մի քանի ս երունդ:

Տատյանա Հայրապետյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին, Երևանում: Երաժշտարվեստի ասպարեզում առաջին քայլերը սկսել է 1930-ականներին, Երևանի  այդ ժամանակի միակ երաժշտական դարբնոցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան դպրոցում,  անվանի մանկավարժ Վերոնիկա Աշխարհումյանի մոտ: Այնուհետև, ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, Դ. Լեգկերի դասարանում: Երիտասարդ խոստումնալից ջութակահարն իր կատարելագործման ուղին շարունակեց Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի, Աբրահամ Յմպոլսկու դասարաններում: Վերադառնալով Երևան, Տ. Հայրապետյանը ծավալեց ակտիվ համերգային գործունեություն՝ մենակատարի ելույթները զուգակցելով Կոնստանտին Սարաջյանի ղեկավարությամբ գործող Երևանի սիմֆոնիկ նվագախմբում՝ իր աշխատանքին:

1948 թվականից Տատյանա Հայրապետյանը ներգրավվեց մանկավարժական գործունեության մեջ: Իսկ 30 տարի անց գլխավորեց հանրապետության «Երաժշտական տասնամյակը»՝ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը:

Տատյանա Հայրապետյանի մասնագիտական դասարանի հայտնի աշակերտներն են՝ Էդվարդ Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ),  Հայկ Դավթյանը և այլք:

Երաժշտարվեստում ունեցած հսկայական ավանդի, կատարողական դպրոցի զարգացման գործում ներդրման համար Տատյանա Հայրապետյանը արժանացել է մի շարք պատվավոր կոչումների և շքանշանների. ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի (1960 թվական), Պատվո նշանի (1986 թվական), Մովսես Խորենացու մեդալի (2010 թվական):

Ականավոր մանկավարժ և արվեստի իրական նվիրյալ Տատյանա Հայրապետյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը»:



ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան