Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել կալանավայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անազատության մեջ գտնվող Դավիթ Սանասարյանն այսօր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել:

Հայտարարությունը մեջբերում ենք նույնությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ անկոտրում եք եւ հանուն Հայաստանի Հանրապետության ձեր պայքարը երբեք չեք դադարեցնի։ 

Մեր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի են հիմնավորում այն հանգամանքը, որ Հայաստանն արագ փոփոխությունների կարիք ունի, եւ մենք դրան հասնելու ենք միասնական եւ տեւական պայքարի շնորհիվ։

Թեկուզ զրկված եմ ազատությունից, բայց հիմա առավել, քան երբեք հասկանում եմ ազատության արժեքը, որն ինձ տալիս է նպատակասլացություն, ամրություն, կամք, սեր եւ հավատ, եւ վաղ թե ուշ միասին կերտելու ենք ազատ, անկախեւև իր զավակներին հետ կանչող Հայաստան։

Թեեւ քաղբանտարկյալ ընկերներիցս լուր չունեմ, բայց վստահ եմ, որ իրենք էլ ամուր են ու վճռական։

Սիրելի՛ ընկերներ, փաստաբաններս տեղեկացրել են, որ մտահոգված եք առողջական վիճակովս, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ բուժման եւ հետազոտության փուլում եմ եւ օր-օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ, որոնք կարծում եմ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների եւ նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքն են։

Ցանկանում եմ տեղեկացնել նաեւ մեկ հաճելի անակնկալի մասին, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի կողմից արժանանում եմ բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունքի։ Հուսով եմ, որ նույն վերաբերմունքին արժանանում են նաեւ մյուս ընկերներս եւ ընդհանրապես կալանավորված անձիք։ Տեղեկացնեմ նաեւ, որ խցակիցներս կարգին մարդիկ են, եւ այս հանգամանքի շնորհիվ ավելի թեթեւ եմ տանում ապօրինի ազատազրկումս։

Վերջին տարիներին քիչ ժամանակ եմ ունեցել կարդալու, կրթվելու, շախմատ խաղալու եւ ընդհանրապես մտորելու համար, եւ հիմա այդ բացը լրացնում եմ կալանավայրում։ Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ եւ ազատվելու եմ առավել պատրաստված, հետագա պայքարներում փորձելու եմ առավել արդյունավետ մասնակցություն ունենալ։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին չընկճվեցին, ովքեր նախատեսեցին «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը եւ օրուգիշեր անում են ամեն քայլ, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին կանգնած են ընտանիքիս անդամների կողքին։

Լավ եղեք, պինդ եղեք, կհանդիպենք շուտով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Սիրով Ձեր` Դավիթ Սանասարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

12-ը օգոստոսի, 2016թ.»:

 

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան