Վթար Երեւան- Սեւան ճանապարհին. 34-ամյա ուղեւորը մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան- Սեւան ավտոճանապարհին այս գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 34-ամյա ուղեւորը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 03.46-ի սահմաններում ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում:
Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`28-ամյա Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից ուղեւոր 34-ամյա Խ. Ֆ.-ը տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխել Երեւան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



