Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մնջախաղի հնգօրյակը փառավոր տոն է. Կարեն Քոչարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծաղկաձորում անցկացվող մնջախաղի փառատոնը միավորել է բազմաթիվ հետաքրքիր և հայտնի մարդկանց: «Արմենպրես»-ը զրուցեց նրանցից մեկի՝ դերասան, հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ:

- Երեք օր է` փառատոնի մասնակից եք: Ինչպե՞ս է տրամադրությունը:

-Հրաշալի տրամադրություն ունեմ, քանի որ փառատոնի շրջանակում ծանոթացել եմ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, և այս ամենը լրացվել է «Նորին գերազանցույթյուն» մնջախաղով: Մասնագիտությամբ դերասան եմ. երբ իմացա, որ մեր օրերում դրամատիկական կուրսերում մնջախաղ են դասավանդում, շատ ափսոսեցի, որ մեր ժամանակ նման հնարավորություն չի եղել: Կարծում եմ՝ մնջախաղն անհրաժեշտ է ցանկացած դերասանի:

-Մնջախաղը զարգացման հեռանկարներ ունի՞: Փառատոնը նպաստո՞ւմ է մնջախաղի մասսայականացմանը:

-Այս օրերին օտարազգի մասնագետների կարծիքներն էի լսում այդ մասին: Նրանցից շատերի կարծիքով մնջախաղն ապագա չունի: Ըստ իս՝ դասական մնջախաղը ոչ մի ժամանակաշրջանում չի մեռնի: Փառատոնն արվեստի այս ճյուղը  զարգացնում է: Աս օրերին ինձ տպավորեց Իրանի ներկայացուցիչը. Փարաջանովյան մոտեցում ուներ, իսկ երիտասարդները չընկալեցին նրա ներկայացումը: Սակայն կան նաև հասկացող և գնահատող մարդիկ, հետևաբար մնջախաղը կապրի:

-Կա՞ն մնջախաղի վարպետներ, որոնց դուք առանձնահատուկ եք համարում:

-Իմ մանկության հեքիաթը Լեոնիդ Ենգբարյանն է, սիրում եմ Մարսել Մարսոյին: Հեռուստատեսությունում աշխատելիս միշտ անդրադարձել եմ Ենգիբարյանին:  Միշտ նյութ, թեմա եղել է: Նա ծաղրածու չէր: Հիշում եմ՝ Կարպ Խաչվանկյանն ասաց, որ Ենգիբարյանը ծաղրածու չէ, այլ աշխարհահռչակ միմոս: Կրկեսում  նա հսկայածավալ աշխատանք է կատարել՝ նոր ոճ է մցրել ծաղրածուական ժանրում, այն փիլիսոփայական է դարձրել:

-Համամի՞տ եք այն մտքի հետ, որ մնջախաղը էլիտար արվեստի տեսակ է:

-Արվեստը չի կարող պրիմիտիվ լինել: Իսկական արվեստը էլիտար է: 20-րդ դարը ոսկե դարաշրջան էր արվեստի համար: 20-րդ դարում մեր հայ մշակույթը հզոր դեմքեր է տվել: Մենք դեռ չունենք նման դեմքեր: Չեմ տեսնում երկրորդ Մհեր Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարյան: Կարող եմ անվերջ շարունակել այս շարքը: Մեր օրերում կան լավ երիտասարդներ, սակայն նրանց աճի համար պայմաններ են անհրաժեշտ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը ստեղծում է այդ պայմանները: Փառատոնի մասնակիցները հարստացնում են միմյանց:

-Շնորհակալություն զրույցի համար:

Անժելա Համբարձումյան

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան