Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տատյանա Հայրապետյան․ կյանք` նվիրված բարձր արվեստին և մատաղ սերնդի դաստիարակությանը․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծես՝ երեկ էր, որ նշում էինք Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բազմամյա տնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանի` հռչակավոր Տատյանա Բագրատովնայի փառապանց 90-ամյակը...

Իսկ այսօր առավոտյան եկավ անհավատալի գույժը՝ նա մեզ հետ չէ այլևս․․․

․․․Նրա սաների առաջին սերունդը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ են, ովքեր իրենք արդեն թոռնիկներ ունեն, եւ այդ թոռնիկները դեռ երեկ Տատյանա Բագրատովնայի սաներն էին...

Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, հետագայում` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զ. Տեր-Ղազարյանը իրՙ Տ.Բ․Հայրապետյանի «Մեղեդիներ իմ հուշերի...» ինքնակենսագրական գրքի (2004թ.) նախաբանում գրել է. «Տատյանա Բագրատովնա. կես դար եւ մի օջախ, որի լույսի, անշեջ կրակի պահպան ու պահապան անունն է նա: Անկրկնելի վառ անհատականությունՙ ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին եւ ներքին միասնության մեջ :

Աշխույժ, կենդանի հայացք, վառվռուն աչքեր, միշտ ժպիտի պատրաստ` թվացյալ խստությամբ սեղմված շուրթեր: Հազվագյուտ համադրության անձնավորություն` կեցվածքի վեհությամբ ակնածանք ներշնչողՙ ամենուր եւ բոլոր պարագաներում, բայց եւ միեւնույն ժամանակ հաստատ համոզմունք, որ այս մարդու հետ կարելի է հավասարի պես ընկերություն անել: Ակտիվ, խոսուն, աղմկոտ, նաեւ լռակյաց, ուշադիր ունկնդիր, որը լսել գիտի, իր բարձունքում` ուրիշի խորհրդին ականջ դնել, համոզել եւ համոզվելՙ եթե արժանի է: Անդավաճան ընկեր է եւ գիտի գնահատել ու տարբերել իրականն անիրականից, էականն` ան էականից մարդկային հարաբերությունների մեջ: Եվ եթե սիրեց մեկին, ապա նվիրումով եւ ընդմիշտ, իսկ եթե չընդունեց` հավերժ: Ռոմանտիկ եւ պրակտիկ Տատյանա Բագրատովնա, որի սիրտը կարող է հուզվել , բայց ճկուն միտքը միշտ կգտնի ամենաճիշտ եւ կարճ ուղին: Տեր է իր գործին, իր դպրոցին: Հավատարիմ է իր սկզբունքներին, իր կոչմանը: Թիկունք է իր ընտանիքին:

Մարտիկ է. եւ առաջինը կրակը կնետվի պայքարի` իր յուրաքանչյուր աշակերտի համար: Տատյանա Բագրատովնա. անուն, որն արդեն առավել քան կես դար խոր ակոսով ընթանում է հայ երաժշտության միջոցով` ուղեկցված երախտապարտ աղերսներով:

Տղամարդ կին է: Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի, մեր հարազատ եւ սիրեցյալ «տասնամյակի», մեր alma mater-ի սիրտ ու տնօրեն Տատյանա Բագրատովնա Հայրապետյանը: Մեր Տանյան...»:

․․․Վաղ հասակում Տատյանա Հայրապետյանը կորցրել էր հորը, հետո էլ, երբ երեխաները պատանի էին, ամուսնուն՝ Մեծ հայրենականը սկզբից մինչեւ վերջ անցած զինվորական, հետագայում` շնորհալի ճարտարապետ Բագրատ Սմբատյանին, դրանից հետո էլ` ավագ որդի Սերգեյին, սակայն երբեք չի ընկճվել:

Դեռ ավարտած չլինելով Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Տատյանա Հայրապետյանը միանգամից ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիան, սակայն ճակատագիրը մի նոր հարված է հասցրել. քիչ անց սկսվեց պատերազմը, եւ նա ստիպված էր վերադառնալ Երեւան: Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի. Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների մի շարք պրոֆեսորներ էվակուացվեցին Երեւան: Ինչպես իր գրքում գրել է Տատյանա Բագրատովնան, «...Այդ տարիների Երեւանի կոնսերվատորիան շնորհիվ դրա հսկայական վերելք ապրեց՝ Իգումնով, Քուշնարյով, Պավլուչենկո, Տիգրանով, Գաբրիելյան... Ահա եւ ես այստեղ դարձա Ավետ Գաբրիելյանի ուսանողը, իսկ երբ մեզ ետ հրավիրեցին Մոսկվա` ես շարունակեցի իմ ուսումնառությունը հանրահայտ Յակով Իլյիչ Ռաբինովիչի դասարանում...» :

Մոսկվայում ուսանելու տարիներին Տ. Հայրապետյանի ուսումնակիցներն են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Գերոնտի Թալալյանը: Ընդհանրապես, այն տարիների Մոսկվայում Հայ մշակույթի տան հանրակացարանում, հայ, խորհրդային եւ համաշխարհային երաժշտության վերը նշված ապագա աստղերից բացի օթեւանել էին արվեստի այլ բնագավառների ապագա հեղինակություններ` Երվանդ Քոչարը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Նիկողայոս Նիկողոսյանը եւ ուրիշներ: Դրա փորձասենյակներում պարապում էին իքը՝ մեծն Արամ Խաչատրյանը, Կոմիտասի անվան քառյակի եւ ջութակի հայկական կատարողական դպրոցի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը:

Ի դեպ, հանճարեղ Խաչատրյանը 70-ականներին իր նամակում գրել է․«Երջանիկ եմ, որ իմ հայրենի Երևանում կա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կատարողների հիանալի մի դարբնոց, որը ղեկավարում է իմ վաղեմի բարեկամ, շնորհալի Տատյանա Հայրապետյանը․․․»

Տատյանա Բագրատովնայի վկայությամբ,«...Գալիս էին հաճախ մեր մշակույթի տուն Մոսկվայում արդեն հայտնի հայեր` Պավել Լիսիցյանը, Վահրամ Փափազյանը, Աշոտ Արզումանյանը, ավիակոնստրուկտոր Սերգո Միկոյանը...»:

...Պատերազմի տարիներին կոնսերվատորիայի ուսանողուհի Տատյանա Հայրապետյանը հաճախ է ելույթներ ունեցել հոսպիտալներում վիրավոր մարտիկների առաջ, եւ եթե նրանց մեջ հայեր էին լինում, ապա խնդրում էին նվագել ինչ-որ մի բան հայ կոմպոզիտորներից:

...Մոսկվայի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո Տատյանա Հայրապետյանը, ով կարող էր առանց մեծ դժվարությունների մնալ ԽՍՀՄ մայրաքաղաքում, գտնել լավ աշխատանք, այնուամենայնիվ, որպես հայ եւ տոհմիկ երեւանցի` վերադառնում է հայրենի Երեւան: Եվ շատ բնական է, որ փայլուն կատարողներ Գաբրիելյանի, Ռաբինովիչի, Յամպոլսկու, նաեւ մեծն Արամ Խաչատրյանի սանը սկսեց ակտիվ կատարողական-համերգային գործունեություն. սիմֆոնիկ նվագախումբ, համույթներ, ելույթներ ռադիոյով, համերգային երեկոներ: Սակայն երբ դրան զուգահեռ սկսեց իր մանկավարժի գործունեությունը, ապա, ի ր իսկ խոստովանությամբ, զգաց, որ դա իր կոչումն է, հավատամքը, եւ շուտով այն լիովին կլանեց նրան:

...Ապագա ամուսնու հետ Տատյանա Հայրապետյանը ծանոթացավ Մոսկվայում ուսանելու տարիներին...

Իր նկատմամբ Բագրատ Սմբատյանի զգացմունքը այնքան մեծ էր, որ նա թողեց աշխատանքը, կապերը, տունը Մոսկվայի կենտրոնում եւ տեղափոխվեց Երեւան: Պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց նրա` ճարտարապետի եւ մանկավարժի ամբողջ տաղանդը:

Տիկին Սմբատյանը իր գրքում այսպես է գրել. «Քսան տարի Բագրատի հետ եւ հետո համարյա քառասուն տարի`  առանց նրա: Բայց նրա թողած հուշերով, մտքերով եւ մեր երեխաներով` ամենամեծ նվերը մեր կյանքում, որոնք ամեն մեկն յուրովի, հոր լավագույն գծերի ժառանգորդն ու շարունակողը դարձան: Ես Սերյոժիկի ինտելիգենտ համեստության, կիրթ կեցվածքի, գրքասիրության, հայրենասիրության մեջ տեսնում էի Բագրատին: Արմենի բարի հոգին, միշտ օգնելու ու հասնելու, կարեկցելու, անսպառ աշխատասիրության եւ նորից հայրենասիրության մեջ` ես տեսնում եմ էլի Բագրատին: Նրանք արտաքինո վ էլ բոլոր երեքն՝  իմ սիրելի տղամարդիկ, նման էին միմյանց եւ հարազատ իմ հոգուն մի ուրիշ ջերմությամբ: Բագրատի հետ կյանքը ինձ կարճ ժամանակ էր վերապահել, բայց նա ինձ շատ օգնեց մեր տղաներին իրական հայ, հայրենասեր եւ քաղաքացի դաստիարակել» :

Իր ավագ որդու՝ վաղամեռիկ Սերգեյ Սմբատյանի լավագույն գծերը Տատյանա Բագրատովնան  կարողացել է լավագույնս փոխանցել սիրելի թոռանը եւ իր սանին՝ՙ կրտսեր Սերգեյ Սմբատյանին, իր սիրելի Սերյոժիկին, ով ընդամենը 19 տարեկանում հիմնադրեց կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, որն այսօր գրեթե լիովին կայացած, Հայաստանում եւ արտերկրում արագորեն աճող համբավ վայելող մի համույթ է: «... Ուզում եմ Սերյոժայի մեջ տեսնել իմ բոլոր իրականացված ու չիրականացված երազանքներն ու նպատակները» ՝ այսպես է իր գրքում գրել Տատյանա Բագրատովնան իր կրսեր թոռան մասին:

Տատյանա Հայրապետյանը, իր իսկ խոսքերով, դպրոցի ամեն մի աշակերտի հետ դարձել է յոթ տարեկան փոքր երեխա եւ տասնմեկ տարի նրա հետ միասին սովորել, մեծացել եւ ավարտել․․․

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Տատյանա Բագրատովնա, մենք միշտ կհիշենք Ձեզ․․․

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան