Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին. հրաժարագինը կդառնա 250 միլիոն եվրո
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» մտադիր է թիմի հարձակվող Նեյմարին նոր պայմանագիր առաջարկել, հայտնում է «Daily Mail»-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության, կատալոնական ակումբը ցանկանում է նոր համաձայնագիրը կնքել մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2021 թվականը: Համաձայնագրում առկա կլինի հրաժարագին, որը կկազմի 250 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրազիլացու հրաժարագինը կազմում էր 190 միլիոն եվրո: Հատկաշական է, որ 250 միլիոն եվրո հրաժարագին է նախատեսված նաև «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսիի համար:
Հավելենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2018 թվականին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



