«Բորուսիայի» նպատակը Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալն է. Տուխելը` «Օդդի» դեմ կայանալիք խաղից առաջ
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆիի պատասխան խաղի շրջանակներում նորվեգական «Օդդի» դեմ կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև աառաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 4:3 հաշվով:
«Վերջին ժամանակներս «Բորոսիան» շատ խաղեր է անցկացնում և ստիպված է անըդհատ հարմարվել նոր մրցակցի: Աշխատանքիս սկզբում ֆուտբոլիստները հիանալի արձագանքեցին իմ պահանջներին, այդ պատճառով էլ նրանք արժանի են մեծ գովասանքի: Մեր նպատակը Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալն է: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»,- Տուխելից խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



