ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է ՀՔԴՄ-ի ներկայացուցիչներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:



