Հայաստանի երիտասարդական հավաքականի նորեկը 18 րոպեում հեթ-տրիկ է ձևակերպել
ՍՊՈՐՏԼիտվայի առաջնության 24-րդ տուրում «Տրակայը» հյուրնկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Շաուլյային»: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դավիթ Արշակյանը: 21-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել 13, 22 և 31-րդ րոպեներին: Առաջին գոլն Արշակյանը խփել է 11 մետրանոց հարվածով: Հանդիպման 79-րդ րոպեին Արշակյանը փոխարինվել է:
Այս հաղթանակից հետո «Տրակայը» վաստակեց 56 միավոր և այժմ միայն 2 միավորով է ետ մնում առաջատար «Ժալգիրիսից», որը սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
Նշենք, որ Լիտվայի առաջնությունում հայ հարձակվողի խփած գոլերի թիվը հասավ 16-ի, ինչի շնորհիվ ռմբարկուական պայքարում նա բարձացավ 3-րդ տեղ:
Այսօր հայտնի դարձավ, որ Արշակյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և կմասնակցի Եվրո-2017-ի ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 8-ին կայանալիք Ռումինայի երիտասարդական ընրանու հետ խաղին: