Հայաստանը եւ Իրանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը. դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը երեք անգամ կավելանա: Այս մասին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Սպահանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որԻրանն ու Հայաստանը մակրոտնտեսական ծրագիր են պատրաստում, որը կիրականացվի առաջիկա ժամանակներս եւ կօգնի առեւտրի ներկա մակարդակը բարձրացնել 3 անգամ, հաղորդում է IRNA-ն:
Դեսպանը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Հայաստանի կառավարությանը: Նրա խոսքով, Հայաստանն ու Իրանն ընդլայնել են բազմակողմ համագործակցությունը տարբեր մակարդակներում:
Նշենք, որ Սպահանի նահանգում մոտ 7 հազար հայ է ապրում:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



