Բելգիան երկու տարում 740 մլն եվրո կծախսի ահաբեկչության դեմ մղվող պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի դաշնային կառավարությունը շուրջ 740 մլն եվրո Է հատկացրել ահաբեկչության դեմ մղվող պայքարի եւ նախազգուշական միջոցառումների համար: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:
«Պետք Է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընդունել խոշոր սպառնալիքը, եւ այդ բնագավառում, ինչ-որ առումով, մենք սկսել ենք մաքուր Էջից: Անհրաժեշտ Էր միջոցներ ձեռնարկել»,-ԶԼՄ-ները մեջբերում են բելգիական կառավարության ներկայացուցչի խոսքը:
Այդ գումարից արդեն իրացվել Է 640 միլիոնը, որը ծախսվել Է իրավապահ մարմինների լրացուցիչ թվով աշխատակիցների գործի դնելու, կայարանների անվտանգության ապահովման եւ հատուկ սարքավորումներ գնելու վրա: Հատկացված գումարից դեռ պետք Է օգտագործվի 100 մլն եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



