Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իշխանությունները երաշխավորել են Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման անվտանգությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն:
«Թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացվում են, թռիչքների սահմանափակումները հանվում են: Թուրքական իշխանությունների կողմից տրվել են Թուրքիա-Ռուսաստան հանդիպման անվտանգության բոլոր երաշխիքները: Անձամբ ես նույնպես ծրագրում են այցելել այդ խաղին: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուտկոն:
Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 31-ին` Անթալիայում:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



