Թուրքական հրետանին Քիլիսի ռմբակոծումից հետո կրակ է բացել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում, որտեղից ռմբակոծման էր ենթարկվել թուրքական հարավարևելյան Քիլիս քաղաքը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին այսօր ավելի վաղ Քիլիսի ռմբահարման մասին: Ռմբակոծությունն իրականացվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանից: Քաղաքի ուղղությամբ 3 արկ է արձակվել, որոնցից մեկը պայթել է փողոցում, մյուս երկուսը` անապատում: Չորս մարդ վիրավորվել է:
Նախկինում Քիլիսը բազմիցս հրթիռակոծման է ենթարկվել Սիրիայի սահմանամերձ շրջաններից, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստները:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



